close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2023
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2023
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի ներքին կյանքում կայունություն ապահովելու ուղղությամբ մեր քայլերն անելու ենք․ Դավիթ Իշխանյան

Քաղաքական

30 Մարտի 2020, 12:50
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի ներքին կյանքում կայունություն ապահովելու ուղղությամբ մեր քայլերն անելու ենք․ Դավիթ Իշխանյան

Ամենակարևոր հարցերից մեկը, որ մենք ի հայտ բերեցինք, ներքին ցնցումներից զերծ լինելու և երկրի ներքին կյանքում կայունություն ապահովելու հերցերն են և մենք այդ ուղղությամբ մեր քայլերն անելու ենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արցախի 2020 թ. համապետական ընտրություններին նախագահի ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանը այլ թեկնածուների հետ հեռուստաբանավեճի ընթացքում։

«Մեր ժողովրդի մեջ կա սոցիալական արդարությանն ուղղված պահանջներ, իշխանության նկատմամբ վստահության պակաս, նաև կարևոր է այն հանգամանքը, որ մենք գիտակցենք, որ մեր ժողովուրդը ակնհայտորեն երազում է անվտանգության ավելի հզոր, ավելի լուրջ համակարգի արմատավորման մասին»,-ասաց նա։

Հիշեցնենք՝ այսօր Արցախում լռության օր է. օրենքով նախատեսված նախընտրական քարոզչության ժամանակն ավարտվել է։

Մարտի 31-ի կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու է նախագահի 14 թեկնածու, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություն և կուսակցական 2 դաշինք։

Արայիկ Հարությունյանի հարցը Դավիթ Իշխանյանին՝ այստեղ.

Դավիթ Իշխանյանի հարցերը՝ մյուս թեկնածուներին՝ այստեղ

Մանրամասները՝ տեսանյութում.

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica