close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2023
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2023
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատահականություն է, թե խորհրդանշական պահ, որ հենց այսօր՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի հիշատակի օրը, Արցախը նորից նախագահ է ընտրում. Դավիթ Իշխանյան

Քաղաքական

14 Ապրիլի 2020, 11:22
 Պատահականություն է, թե խորհրդանշական պահ, որ հենց այսօր՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի հիշատակի օրը, Արցախը նորից նախագահ է ընտրում. Դավիթ Իշխանյան

Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ամենևին էլ պատահականություն չէ՝ այսօր՝ ապրիլի 14-ին, ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի հիշատակի օրը, Արցախը նորից նախագահ է ընտրում:

Նա, մասնավորապես, նշել է.

«Նա իր ժողովրդի ազնիվ զավակն էր, ով իր կյանքով ու գործունեությամբ սերունդներին ցույց տվեց քաղաքական ու պետական ողջամիտ գործչի, գաղափարի իսկական նվիրյալի, մտավորականի և որ ամենակարևորն է՝ ազնիվ ու բարոյական մարդու իրական կերպարը:

Ժամանակը ապացուցել ու շարունակում է ապացուցել Արթուր Մկրտչյանի կերպարի անհրաժեշտությունը մեր իրականության մեջ, և Արցախի քաղաքական տարեգրության էջերում նա ընդմիշտ մնալու է այն բարձունքը, որին դեռ ոչ ոք չի հասել:

Ընկեր Արթուրը սկիզբ էր, որը մեր հիշողություններում երբեք ավարտ չի ունենալու:

Նա արցախյան պայքարի պատմության այն հենասյուններից է, ով գիտակցեց հողին ամուր հենվելու անհրաժեշտությունը, ով մինչեւ այսօր էլ շարունակում է մեր պետականակերտման այն սյունը լինել, որը ժամանակի փոթորիկներում երբեք չի ճկվելու: Պատահականություն է, թե խորհրդանշական պահ, որ հենց այսօր՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի հիշատակի օրը, Արցախը նորից նախագահ է ընտրում:

Մնում է շեշտել՝ ընկեր Արթուրի որդեգրած ուղեծիրը և ճշմարիտ առաջնորդի սկզբունքները մեզ շատ բան կարող են սովորեցնել, թեև նրա մեծությանը հասնել կարող են միայն եզակիները...»։

Հիշեցնենք՝ այսօր Արցախում 4-րդ նախագահի ընտրության 2-րդ փուլն է, որտեղ կպայքարեն երկու թեկնածուներ՝ Արայիկ Հարությունյանը, որն առաջին փուլում ստացել էր ձայների 49,26 տոկոսը, և ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ում աջակցել էր ընտրողների 26,4 տոկոսը։ Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103 հազար 637: 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica