Twitter-ը կխոսի՞. աուդիո թվիթներ կհայտնվեն
Խճանկար

Twitter սոցիալական ցանցի օգտատերերն այսուհետ հնարավորություն կունենան ձայնային հաղորդագրություններ ձայնագրել. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Այժմ դուք կարող եք Twitter- ում տեղադրել ձեր ձայնը: Այսօրվանից սկսած iOS հարթակում դուք կարող եք ձայնագրել և տեղադրել աուդիո թվիթեր »,- հաղորդել է ընկերությունն ու նշել՝ ձայնային հաղորդագրության տևողությունը սահմանափակվում է 140 վայրկյանով:
Բացի այդ՝ ձայնագրությունը կարելի է բաժանել մի քանի թվիթների. այս հնարավորությունը շուտով կհայտնվի նաև մյուս օպերացիոն համակարգերում: