15 տարի Բեքհեմի վարած մեքենան վաճառվում է ավելի քան կես միլիոն դոլարով
Խճանկար

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի Aston Martin V8 Volante-ն ավտովաճառքի հայտնի կայքերից մեկում վաճառվում է 550 հազար դոլարով. հայտնում է բրիտանական The Sun-ը։
Նշվում է՝ Բեքհեմն այն վաճառել էր 2018 թվականին՝ 15 տարի վարելուց հետո։
Aston Martin-ի այս մոդելից արտադրվել է ընդամենը 78 հատ. այն ունի 432 ձիաուժ հզորություն։