close
Եղանակը Երևանում
29 Մայիսի 2023
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մայ 2023
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչու՞ է Google քարտեզներում բացակայում Պաղեստինը

Աշխարհ

17 Հուլիսի 2020, 16:11
 Ինչու՞ է Google քարտեզներում բացակայում Պաղեստինը

«Google» ընկերությունը պարզաբանել է Պաղեստինի բացակայությունը իր քարտեզներից, նշելով, որ այն կապված է վիճելի տարածքները օբյեկտիվորեն ցուցադրելու ձգտումով. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Ընկերությունում, մասնավորապես, նշել են. «Մենք չեզոքություն ենք պահպանում աշխարհաքաղաքական վեճերի առնչությամբ և ջանքեր գործադրում վիճելի տարածքները մեր քարտեզներում օբյեկտիվորեն ցուցադրելու համար՝ սահմանագծերը նշելով գորշ կետագծերով», ու հավելել՝ իրենք օգտագործում են քարտեզագրական կազմակերպությունների և աղբյուրների տեղեկությունները՝ վիճելի տարածքների հարցում որոշում կայացնելու համար:

Հիշեցնենք՝ ավելի վաղ որոշ օգտատերեր նկատել էին՝ ընկերության քարտեզում Պաղեստինը պատկերված է որպես Իսրայելի և մյուս հարևան պետությունների տարածք:

Միևնույն ժամանակ, Պաղեստինը նշված է այլ ինտերնետ-ռեսուրսների քարտեզներում, օրինակ՝ Yandex.Maps-ում:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica