close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2023
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2023
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վեներայի մթնոլորտում կյանքի հնարավոր նշաններ են հայտնաբերվել

Խճանկար

15 Սեպտեմբերի 2020, 10:50
 Վեներայի մթնոլորտում կյանքի հնարավոր նշաններ են հայտնաբերվել

Գիտնականները Վեներայի մթնոլորտում հայտնաբերել են հազվագյուտ քիմիական միացություն, որը կարող է վկայել մոլորակի մակերևույթին կենդանի միկրոօրգանիզմների առկայության մասին. հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը՝ նշելով, որ նման վերտառությամբ հոդվածը տեղ է գտել Nature Astronomy ամսագրում։

Հայտնաբերված նյութը ֆոսֆին է. այն անգույն թունավոր գազ է, որը չափազանց հազվադեպ է հանդիպում բնական պայմաններում։ Երկրի վրա այն մեծ մասամբ ստանում են արհեստական եղանակով՝ քիմիական ռեակցիայի արդյունքում։ Բացի այդ՝ ֆոսֆին նաև առաջանում է կայծակի հարվածից և հրաբխային ակտիվության ժամանակ, բայց միայն փոքր քանակությամբ, իսկ Վեներայում հայտնաբերվել են այդ գազի զգալի պաշարներ։ Հենց սա էլ գիտնականներին թույլ է տվել սենսացիոն վարկած առաջ քաշել։

Խնդիրն այն է, որ բնական եղանակով ֆոսֆինը նման քանակներով կարող է ստացվել թթվածնազուրկ միջավայրում ապրող բակտերիաների կենսագործունեության արդյունքում։ Ըստ աստղագետների՝ բազմաթիվ բացատրություններից ամենահավանականն այն է, որ գազն ունի կենսաբանական ծագում։

Հստակեցվում է՝ հայտնագործությունը կատարվել է հզոր աստղադիտակների միջոցով։

Միևնույն ժամանակ, փորձագետները շեշտում են՝ հայտնաբերվածը  վկայությունն է դեռևս այն բանի, թե «Երկրի քույր» մոլորակում կյանք կարող է գոյություն ունենալ, սակայն չի բացառվում նաև այն տարբերակը, որ հայտնաբերված ֆոսֆինն ունի այլ՝ առայժմ անհայտ ծագում։

Ինչո՞ւ է Վեներան երբեմն կոչվում «Երկրի քույր» կամ «Երկրի երկվորյակ»

Իրականում Վեներան պատկանում է երկրային խմբի մոլորակների դասին. այն մի քանի առումներով նման է Երկրին: Մասնավորապես՝ Վեներան իր չափի, զանգվածի, Արևի մերձակայության շնորհիվ նման է Երկրին, սակայն այլ առումներով արմատապես տարբերվում է մեր մոլորակից: Բացի Վեներայից՝ երկրային խմբի մոլորակներից են նաև Մարսը և Մերկուրին:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica