Youtube-ը նոր ֆունկցիա է գործարկում. այն շատ նման կլինի TikTok-ին
Աշխարհ

Youtube հանրահայտ տեսահոսթինգային ծառայությունը (որը պատկանում է Google Inc.-ին) գործարկում է կարճ տեսանյութերի ստեղծման նոր հարթակ. տեղեկանում ենք ընկերության պաշտոնական բլոգից։
Նոր ծառայությունը, որը կդառնա հանրահայտ TikTok բջջային հավելվածի կրկնօրինակը, կկրի Shorts (թարգմանաբար՝ կարճեր) անվանումը: Այն նախատեսված է կարճ տեսանյութերի սիրահար օգտատերերի համար, որոնք դրանք համալրում են երաժշտությամբ ու զանազան էֆեկտներով և հրամցնում վիրտուալ հանրությանը։
Ծառայության բետա-թեստավորումը կմեկնարկի Հնդկաստանից: