Կներեք մեզ տղերք: Կներեք, որ ձեր կյանքի գնով պահածը մենք չկարողացանք պահել․ Ապրիլյան պատերազմի մասնակից
Բլոգեր

Ապրիլյան պատերազմի մասնակից Նարեկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Անհավատալի ա, որ գտնվեց մարդ, ով նվիրեց թշնամուն սուրբ հող: Սուրբ հող, որի վրա թափվել են մեր Հերոս տղերքի արյունը, ավելի լավ էր մեռնել մինչև վերջ, քան այսպիսի խայտառակություն տեսնել ու ապրել: Բա լավ, եթե սենց պետք ա ձևակերպեիք, ձեր աղավաղված քաղաքական ու դիվանագիտական գործերը, ինչի՞ համար զոհվեցին մեր հազարավոր հերոս տղերքը, որ վաղվա Հայաստանի հզոր ապագա կերտողները պետքա դառնային, մեր ամենալավ ու ոսկե երիտասարդները, մեր հզոր տղերքը: Ինձ թվում ա, հիմա պատիվ ու ինքնասիրություն ունեցող յուրաքանչյուր հայ զգում է ամոթ ու մեծ ցավ: Կներեք մեզ տղերք: Կներեք, որ ձեր կյանքի գնով պահածը մենք չկարողացանք պահել»: