ԱԱԾ-ն նախատեսում է բարձրացնել սահմանապահների աշխատավարձը
Թեմա

ԱԱԾ-ն նախատեսում է սահմանապահ ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողների աշխատավարձը բարձրացնել՝ հասցնելով մոտ 210-220 հազար դրամի, հիմա նրանք ստանում են մոտ 160 հազար դրամ: Այս մասին ԱԺ-ում հայտնել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը.
«Աշխատավարձի ցածր լինելու պատճառով թվաքանակի նվազում է նկատվել, ազատվում են աշխատանքից»- նշել է նա: