Կյանքից հեռացել է ջութակահար, վարպետ վինագործ Մարտին Երիցյանը
Հասարակություն

Կյանքի 91-րդ տարում կյանքից հեռացել է ջութակահար, վինագործ, Երևանի Կոմիտասի անվ, պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտին Երիցյանը։ Այս կապակցությամբ Արամ Խաչատրյանի տուն֊թանգարանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով. Խոր ցավով հայտնում ենք, որ այսօր իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեր շատ սիրելի ջութակահար, վինագործ, ԵՊԿ պրոֆեսոր Մարտին Շահենիչը։
Նա Արամ Խաչատրյանի տուն֊թանգարանի վաղեմի մտերիմ բարեկամն ու գործընկերն էր։