close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2023
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2023
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի պաշտպանություն Արցախի ժառանգության. փետրվարի 25-ին ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի բողոքի հավաքը՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև

Մշակույթ

22 Փետրվարի 2022, 16:48
 Ի պաշտպանություն Արցախի ժառանգության. փետրվարի 25-ին ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի բողոքի հավաքը՝   ՄԱԿ-ի գրասենյակի առջև

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում գտնվող հազարավոր պատմամշակութային հուշարձանների հայկական ինքնությունը վտանգված է։ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով և լայն թափով իրականացվում է մշակութային հերթական ցեղասպանությունը։ Այդ ուղղությամբ հայկական երկու հանրապետությունների իշխանությունների կողմից որևէ առարկայական քայլեր չեն ձեռնարկվում։ Արցախը հայությանն է և հայությունն ինքը պետք է հետամուտ լինի Արցախի հայկականության պահպանման գործում։
 
Սիրելի՛ հայրենակիցներ
 
Պահպանելու համար մեր բազմադարյա մշակութային ժառանգությունը, հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերի վրա, անհրաժեշտ ենք համարում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հրավիրելու մասնագիտացված կազմակերպությունների ուշադրությունը մշակութային ցեղասպանության վրա։
 
Ելնելով վերոնշալ համոզումներից, սկսում ենք թշնամու կողմից օկուպացված տարածքներում գտնվող պատմամշակութային հայկական ժառանգության պահպանման պահանջով ձեռնարկումների շարք։
 
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, հրավիրում ենք հավաք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենակի (Երևան, Պետրոս Ադամյան փող., 14 շենք) առջև՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու և ՅՈւՆԵՍԿՕ-ի հայաստանյան ներկայացուցչին ներկայացնելու մեր պահանջները։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica