close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2023
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2023
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում Ռուբեն Ալթունյանի հիշատակին նվիրված երեկո կանցկացվի

Մշակույթ

28 Փետրվարի 2022, 12:14
 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Ռուբեն Ալթունյանի հիշատակին նվիրված երեկո կանցկացվի

Մարտի 3-ին՝ ժամը 19։00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի ականավոր կոմպոզիտոր և մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի հիշտակին նվիրված երեկո։ Միջոցառմանը ելույթ կունենա Ալթունյանի ստեղծած Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը։

Երեկոյի ընթացքում 1983-ին հիմնված անսամբլն իր կատարումներով կփոխանցի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Ռ․ Ալթունյանի ձեռագիրն ու մոտեցումները։

Անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Գևորգ Մանասյան, տնօրեն և դիրիժոր՝ պրոֆեսոր Հրաչ Նազարյան, խմբավար և մեներգիչ՝ Լաուրա Մամյան, կոնցերտմայստեր՝ Աշոտ Վարդանյան։ 

Նշենք, որ կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը 1987-90 թթ. եղել է Թ.Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը, 1983-96 թթ.` Գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, համերգներով հանդես եկել տարբեր երկրներում: Բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica