close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2023
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2023
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա վրեժխնդրություն է Հրաչ Ջաբրայանի նկատմամբ․ փաստաբանը՝ քրգործի մասին

Քաղաքական

2 Մարտի 2022, 12:50
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա վրեժխնդրություն է Հրաչ Ջաբրայանի նկատմամբ․ փաստաբանը՝ քրգործի մասին

Հրաչ Ջաբրայանի գործը հնարովի է և քաղաքական հետապնդում՝ դատարանում Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Կանադահայ գործարար, ՀՅԴ անդամ, բարերար Հրաչ Ջաբրայանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Ես ես կարող եմ բնորոշել որպես վրեժխնդրություն Հրաչ Ջաբրայանի նկատմամբ»,-ասաց նա։

Փաստաբանն ընդգծեց, որ Ջաբրայանը արցախյան 3 պատերազմներին մասնակցած անձ է, որը տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում է արել երկրում, նաև միլիոնավոր դոլարների բարեգործություն, հայրենասեր կերպար է, բայց երբ դիմում է կացության իրավունք ստանալու համար՝ վարչապետի աշխատակազմը մերժում է։ Միևնույն ժամանակ չի թողնում, որ երկրից դուրս գա։

«Ստացվոււմ է վրեժխնդրություն։ Եթե այսպիսի մարդուն չենք տալիս կացության իրավունք, ապա էլ ո՞մ ենք տալիս»,-ասաց փաստաբանը։

Նշենք, որ կանադահայ գործարար, ՀՅԴ անդամ, բարերար Հրաչ Ջաբրայանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե բռնություն գործադրելու կոչեր պարունակող ֆեյսբուքյան գրառման համար, որը նշում էր․ «գրել եմ նոյեմբերի 10-ին… մնում եմ նույն կարծիքին… ահաբեկել դավաճաններին… Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք…խփեք դավաճանին»։ Նա որևէ անուն չի նշել, բայց հասցեատեր, փաստորեն, գտնվել է:

Մանրամասն՝ տեսանյութում․ 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica