ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրինական որևէ հիմք պրն․ Մանուչարյանին կալանքի տակ պահելու այս պահին չկա․ Ալումյան
Քաղաքական

Օրինական որևէ հիմք պրն․ Մանուչարյանին կալանքի տակ պահելու այս պահին չկա՝ ըստ Yerkir.am-ի ասաց Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
Նա նշեց, որ վարչական տարածքների 10 ղեկավարներ, ավագանու անդամներ երաշխավորել են, որ Մանուչարյանը խափանման միջոց կալանքը փոխելուց հետո պատշաճ վարքագիծ կդրսևորի, և յուրաքանչյուր երաշխավորող 500 հազար դրամի չափով գումար է պատրաստ վճարել՝ ընդհանուր առմամբ 6 մլն դրամի երաշխիքային գումար, եթե դատարանը այդ միջնորդությունը բավարարի։
Ալումյանն ասաց, որ դա ամենագործուն երաշխիքային միջոցն է այն դեպքում, որ ընդհանրապես որևէ խափանման միջոց պրն Մանուչարյանի նկատմամաբ պետք է չկիրառվեր։
Փաստաբանը նաև արձանագրեց, որ 2018 թ-ից քրեական գործը քննվում է, 18-ից մինչև 21 թ-ի նոյեմբերը պրն․ Մանուչարյանը գտնվել է ազատության մեջ և որևէ ձևով չի խոչընդոտել գործի քննությանը։
Նշենք, որ դատարանը վաղն առավոտյան կհրապարակի որոշումը՝ Բերդի համայնքապետի խափանման միջոցը փոխո՞ւմ է, թե՞ թողնում է նույնը։
Մանրամասն՝ տեսանյութում․