close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2023
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2023
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը իր կերպարով Ռուսաստանի Դաշնության տեսադաշտում չի կարող տեղավորվել․ Արա Զոհրաբյան

Քաղաքական

3 Մարտի 2022, 21:49
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը իր կերպարով Ռուսաստանի Դաշնության տեսադաշտում չի կարող տեղավորվել․ Արա Զոհրաբյան

Մենք լավ գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրահավաքով չի հեռանա, այն մեր հանրությանը համախմբելու միջոց է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանը՝ խոսելով Փաշինյանի հրաժարականի պահանջով Շարժման նախաձեռնած ստորագրահավաքի մասին, որն ամեն երեկո անցկացվում է Հյուսիսային պողոտայում։

«Մենք ստորագրահավաքով փորձում ենք նաև ցույց տալ, թե ինչ քանակի քաղաքացիներ են հստակ իրենց կեցվածքը արտահայտում»,-ասաց նա։

Ստորագրությունները Փաշինյանի հեռացման հարցում իրավական որևէ ուժ ունենալ չեն կարող՝ իշխանությունները փոխվում են ընտրությունների միջոցով, բայց Արա Զոհրաբյանն ասում է՝ դա ավելի շատ քաղաքական նպատակ ունի։

Նիկոլ Փաշինյանը մի կողմից կառչել է իշխանական աթոռին, մյուս կողմից՝ փորձում է խմբագրել մեր աչքի առջև տեղի ունեցողը․ երեկ ԱԺ դահլիճում նա հավասարակշռությունից դուրս եկավ, երբ լսեց, որ ինքն է Արցախի 75 տոկոսը հանձնել։ Արա Զոհրաբյանն այս միջադեպը մեկնաբանելով՝ նկատում է, որ անկախ դիտավորության առկայությունից կամ բացակայությունից՝ Նիկոլ Փաշինյանն է պատասխանատուն և իր իշխող վերնախավը։

«Աշխարհաքաղաքական այս զարգացումներում Նիկոլ Փաշինյանը որպես կերպար, որպես պաշտոնատար անձ, որպես քաղաքական գործիչ, իր էությամբ Ռուսաստանի Դաշնության տեսադաշտի մեջ չի կարող տեղավորվել։ Ճիշտ է, նա այսօր հլու-հնազանդ  կատարում է Ռուսաստանի Դաշնությանն անհրաժեշտ բոլոր գործողությունները, բայց, միևնույն է, նա սրտով և իր տեսակով այդպիսին չէ, ինչո՞ւ․ ՌԴ-ն իր արտաքին և ներքին քաղաքականության մեջ միշտ այն թեզն է առաջ տանում, որ հեղափոխությունը լավ տեղ չի տանում, և իր ժողովրդին միշտ ցույց է տալիս, որ հեղափոխությունների հետևանքը վատ է լինում, և դրա վառ օրինակներն ուներ Վրաստանի և Ուկրաինայի դեպքում։ Իսկ Նիկոլ Փաշինյանի օրինակը Ռուսաստանի ժողովրդի համար վախեցնելու օրինակ է, որ՝ տեսեք, հեղափոխությամբ եկավ մի մարդ Արևմուքի օժանդակությամբ, և այս մարդը իր երկիրը ուր տարավ։ Հիմա ինչո՞ւ պիտի ՌԴ-ն օգնի Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա դառնա Տիգրան Մեծը»,-ասաց Արա Զոհրաբյանը։

Նա վստահ է, որ եթե Թուրքիան այս իրավիճակում Ռուսաստանի դեմ ինչ-որ քայլեր կատարի, փորձելու է դա անել Ադրբեջանի միջոցով, և Ադրբեջանը Թուրքիային է լսելու, ոչ թե Ռուսաստանին։

«Եվ եթե այստեղ ճակատ բացվի, բնական է, Ռուսաստանի համար օդի պես անհրաժեշտ է լինելու Ադրբեջանին պատժել։ Եվ իմ անձնական կարծիքով, մենք այս Արցախյան պատերազմի ժամանակ այդպիսի մեծ օժանդակություն չունեցանք Ռուսաստանի կողմից նաև նրա համար, որ այստեղ երկրորդ ճակատ չէին ուզում բացվեր, չէին ուզում պատերազմական օջախ բացվեր, և երկրորդ պատճառը հենց Նիկոլ Փաշինյանի անձն էր որպես կառավարիչ՝ իրեն չէին կարող Նիկոլ Փաշինյանին հաղթողի դափնի տալ»,-ասաց փաստաբանը։

Նա կանխատեսում է, որ Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում էլ մեր տարածաշրջանում կարող է երկրորդ ճակատ բացվել, և եթե Ռուսաստանը օժանդակի մեզ՝ ուժերը ջլատելու է։

Արա Զոհաբյանը վստահ է, որ Հայաստանի իշխող թիմը եթե փորձի Հայաստանը այս իրավիճակում թեքել դեպի Արևմուտք՝ մենք լուրջ խնդիրներ ու կորուստներ կունենանք։ Իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամանալու քաղաքական կուրս հենց ուղղություն է դեպի Արևմուտք։

Աննա Բալյան

Ամբողջական  հարցազրույցը՝ տեսանյութով․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica