close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2023
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2023
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Microsoft-ն ու Rolls-Royce-ը դադարեցնում են իրենց ապրանքների վաճառքը Ռուսաստանում

Տնտեսական

4 Մարտի 2022, 20:05
 Microsoft-ն ու Rolls-Royce-ը դադարեցնում են իրենց ապրանքների վաճառքը Ռուսաստանում

Ամերիկյան Microsoft ընկերությունը որոշել է դադարեցնել ապրանքների և ծառայությունների վաճառքը Ռուսաստանում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ուրբաթ օրը ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Հայտարարում ենք, որ դադարեցնում ենք «Microsoft»-ի արտադրանքի և ծառայությունների բոլոր նոր վաճառքները Ռուսաստանում», - հայտնել են ընկերությունից։

Բրիտանական Rolls-Royce ավտոարտադրողը որոշել է դադարեցնել ավտոմեքենաների մատակարարումը Ռուսաստան՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը Forbes ամսագրին հայտնել են ընկերության ներկայացուցիչները։

«Տարածաշրջանում իրավիճակը մնում է անորոշ: Ներկա պայմաններում մենք դադարեցնում ենք ավտոմեքենաների մատակարարումը ռուսական շուկա: Մենք շարունակում ենք գնահատել իրավիճակը, ինչպես նաև մեր բիզնեսի համար հնարավոր հետևանքները», - հայտնել են ընկերությունից:

Ավելի վաղ՝ փետրվարի 24-ին, Rolls-Royce-ը հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է ռուսական տիտանի գնումը, որն օգտագործվում է ավիացիոն շարժիչների արտադրության մեջ։

Ավստրալիան սառեցրել է 33 միլիոն դոլարի չափով միջոցները ռուսական հիմնադրամներում՝ ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման, հաղորդում է AP-ը։

Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնը հրաժարվել է նշել հաստատության անվանումը եւ այն, թե ում է պատկանում գումարը։  

Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 350 ռուսաստանցիների, ներառյալ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։ Ավստրալիան պատժամիջոցներ է կիրառել նաեւ բելառուսցի 13 իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի դեմ։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica