close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2023
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2023
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դա Եվրոպայում լայնամասշտաբ պատերազմի կհանգեցնի. ԱՄՆ պետդեպը Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու մասին

Աշխարհ

5 Մարտի 2022, 12:20
 Դա Եվրոպայում լայնամասշտաբ պատերազմի կհանգեցնի. ԱՄՆ պետդեպը Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու մասին

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների կողմից Ուկրաինայում ոչ թռիչքային գոտու ստեղծումը կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի Եվրոպայում։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Բլինքենը մանրամասնել է, որ Վաշինգտոնը կշարունակի աշխատել իր դաշնակիցների հետ՝ ուկրաինացիներին իրենց տարածքները պաշտպանելու համար միջոցներ տրամադրելու ուղղությամբ։

«Ոչ թռիչքային գոտու նման մի բան իրականացնելու միակ ճանապարհը ՆԱՏՕ-ի ինքնաթիռներ Ուկրաինայի օդային տարածք ուղարկելն ու ռուսական ինքնաթիռներ խոցելն է, և դա կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի Եվրոպայում: Նախագահ Բայդենը հասկացրել է, որ մենք չենք պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ»,- ասել է նա։

«Մենք ամեն օր տեսնում ենք նրանց արտասովոր հերոսությունը, ինչպես նաև նրանց արածի շատ և շատ իրական արդյունքներ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica