Ռուսական զորքերի շարասյունը գտնվում է Կիևից 25 կմ հեռու. Պենտագոն
Աշխարհ

Մի քանի տասնյակ կիլոմետր երկարությամբ ռուսական զորքերի շարասյունը դեռ կանգնած է Կիևից մոտ 25 կիլոմետր դեպի հյուսիս։ Այն դանդաղեցրել է ուկրաինական հարձակումները և կամուրջներից մեկի պայթյունը։ Այս տվյալները նշվում են Պենտագոնի հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ռուսական զորքերը գտնվում են երկրի հյուսիսում՝ Չեռնիգովի և Խարկովի մոտակայքում, սակայն շարունակում են առաջխաղացումը հարավում։ Միաժամանակ, Մարիուպոլը մնում է Ուկրաինայի վերահսկողության տակ, իսկ Օդեսայի վրա մոտալուտ հարձակման նախանշաններ դեռ չեն նկատվել։