Տոտալիտար ռեժիմի ճարտարապետներից մեկը ոստիկանապետ Վահե Ղազարյանն է
Քաղաքական
5 Մարտի 2022, 12:28

Հայաստանում առկա են տոտալիտար քաղաքական ռեժիմի նշանները՝
1. Կուսակցական և պետական կառույցների փաստացի միաձուլում,
2. Մոնոպոլիզացում և իշխանության կենտրոնացում՝ «կուսակցություն-պետության» նկատմամբ ենթակայությունն ու հավատարմությունը մարդկանց գնահատելու հիմնական գործոնն են,
3. «Համախմբելու» անվան տակ գլխադաս պաշտոնական գաղափարախոսություն՝ «թալանը ետ կբերենք, նախկիններն են մեղավոր», որը պարտադրվում է հասարակությանը ՝ որպես միակ ճշմարիտ մտածելակերպ․
4. Ֆիզիկական և հոգեբանական տեռոր, ոստիկանական պետության ռեժիմ, որտեղ գերակշռում է այս սկզբունքը՝ «Թույլատրվում է միայն այն, ինչ պատվիրում են իշխանությունները, մնացած ամեն ինչ արգելվում է»:
Այս ռեժիմի ճարտարապետներն իրենց վարչապետի գլխավորությամբ պատասխան են տալու։ Դրանցից մեկը ոստիկանության պետ Վահե Ղազարյանն է, որի ՀՐԱՀԱՆԳՈՎ արդեն երրորդ անգամ ապօրինի ձերբակալվում եմ։ Երկուսի մասով դատարանում վիճարկում եմ ոստիկանության գործողությունները։ Այս երրորդը նույնպես կվիճարկեմ։ Այնքան են լկտիացել, որ ոստիկանն արդեն իր քմահաճույքով կարող է քաղաքացուն զրկել ազատությունից՝ առանց իրավական առիթի ու հիմքի։
Հարգելով ոստիկանության ինստիտուտը և բոլոր բարեխիղճ ոստիկաններին, հայտարարում եմ քեզ՝ Վահե Ղազարյան, դու պատասխան ես տալու օրենքի առաջ նաև այն բանի համար, որ ոստիկաններին վատ և անօրինական գործողությունների ես դրդում։
Ոչինչ չի մոռացվելու։ Մոտ ապագայում, երբ քո գեներալ մայորի կոչումը ու քո կենսագրությունը հաշվի չառնելով քաշքշեն իրավապահ մարմինների սենյակներով, կհիշես տիեզերական ՈՍԿԵ ԿԱ
Արա Զոհրաբյան
Փաստաբան
Այս բաժնի այլ նորությունները
5 Մարտի 2022, 13:54Մեքենան ընկել է գետը. 22-ամյա վարորդը մահացել է
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
4 Մարտի 2022, 22:40Ադրբեջանցիների կոչերը` այս անգամ Նոր շենում
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
25 Փետրվարի 2022, 12:16Ամեն նոր պատերազմ մեզ ավելի է հեռացնելու կեղծ հումանիզմից
5 Մարտի 2022, 13:44Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Կիևից իր...
9 Օգոստոսի 2021, 13:07Մալաթիայի Երեք խորան (Սուրբ Երրորդություն) հայկական եկեղե...
2 Օգոստոսի 2021, 16:56Աղմկահարույց «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրե...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...