close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2023
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2023
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ղարաբաղի ժողովրդի դեռ 1988-ին դրած նպատակները սակարկության ենթակա չեն. ՀՅԴ Բյուրոյի անդամ

Հասարակություն

5 Մայիսի 2022, 23:51
 Ղարաբաղի ժողովրդի դեռ 1988-ին դրած նպատակները սակարկության ենթակա չեն. ՀՅԴ Բյուրոյի անդամ

Տարբեր քաղաքական շրջանակներ եւ պետական այրեր տարբեր կերպ են պատկերացնում անվտանգության երաշխիքները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Իշխանյանը։

Պատգամավորի խոսքով՝ ղարաբաղյան կողմի համար «անվտանգության երաշխիք» հասկացությունը բխում է 1988 թվականի փետրվարին սկսված ազգային-ազատագրական պայքարի հերթական փուլից։ Քաղաքական գործիչը նշեց, որ եթե այս երաշխիքները տրվեին ու պատշաճ կերպով ապահովվեին, վերը նշվածներից ոչ մեկը չէր հետեւի։

«Մենք սահմանել ենք մեր նպատակներն ու երազանքները եւ առաջնորդվել ենք հենց դրանով։ Այլ բան է, թե ինչի ենք հասել եւ ինչ ենք կորցրել։ Այնուամենայնիվ, անվտանգության երաշխիքները, որոնց մասին Հայաստանի կառավարությունը հայտարարում է վարչապետի կամ նրա թիմի անդամների մակարդակով, իմ կարծիքով, կարող են մեզ հետ քննարկվել՝ Ղարաբաղում»,- ասաց Իշխանյանը։

Ընդդիմադիրն ընդգծեց, որ այն բոլոր նպատակները, որոնք դրվել եւ նախանշվել են դեռեւս 1988-ին, սակարկության ենթակա չեն։ «Եթե անգամ մեր սերունդը չկարողանա լուծել առկա խնդիրը, մենք վստահ ենք, որ հաջորդ սերունդը կշարունակի մեր սկսած գործընթացը։ Բայց կարծում եմ, որ մենք դեռ կհասցնենք»,- ասաց պատգամավորը։

Աղբյուրը՝ NEWS.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica