Հայ ժողովրդի էլիտան հանձնեց Բերձորը․ Հայկազուն Ալվրցյան
Քաղաքական

Աշխարհում չլսված բան էր՝ պարտված քաղաքական ուժի ղեկավարին, պարտությունից անմիջապես հետո բերեցինք նորից իշխանության: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց բանասիրական գիտությունների թեկնածու, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը:
«Ժողովուրդը սուրբ չէ, իր մեղքերն ունի և իր մեղքերը քավում է դաժան հատուցումով: Երբ այս երկրի ժողովուրդը կորցրեց իր երկրի 25 տոկոսը, 7-8 հազար փայլուն երիտասարդներ, այդ նույն ժողովուրդն անտարբեր նայում էր, մի քանի հազար մարդ էր ընդամենը դուրս գալիս»,-ասաց նա:
Վախենալու է՝ մեր ժողովուրդը սկսել է վարժվել թուրքի ստորացումներին. նկատել է Ալվրցյանը:
«Սրանց իշխանության բերելու համար մեղավոր են հենց իրեն առաջին անգամ ընտրողները: Մեր երկրում խրախճանքներ են, երբ Բերձորն ու Աղավնոն են հանձնում, նույն գիշերը հրավառություն էր, իսկ իշխանությունները չեն կասեցնում»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: