close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2023
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2023
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս աջակցություն ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններում․ ՌԴ ԱԳՆ

Աշխարհ

30 Օգոստոսի 2022, 21:36
 Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս աջակցություն ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւ խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունների բանակցություններում՝ բարձրացնելով սահմանային գոտում կայունության եւ անվտանգության մակարդակը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«2021թ օգոստոսի 30-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Գ.Ալիեւի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի պայմանավորվածության համաձայն՝ Մոսկվայում տեղի է ունեցել ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի նիստ, որին հաջորդել է սահմանազատումը Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։ Կողմերի պատվիրակությունները գլխավորել են Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետներ Շ. Ա. Մուստաֆաեւը, Մ. Գ .Գրիգորյանը եւ Ա. Լ. Օվերչուկը։

Միջոցառմանը նախորդել է Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման Պետական հանձնաժողովի եւ Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանների սահմանազատման եւ սահմանների անվտանգության հանձնաժողովի ստեղծումը, ինչպես նաեւ այս տարվա մայիսի 24-ին Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունների առաջին հանդիպման անցկացումը երկու երկրների սահմանին։

Ռուսական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունների բանակցություններին, սահմանային գոտում կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Նոր հանդիպման ժամկետները լրացուցիչ կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica