close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2023
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2023
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը երկկողմանի բաց է․ ԱԻՆ

Հասարակություն

7 Սեպտեմբերի 2022, 20:49
 Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը երկկողմանի բաց է․ ԱԻՆ

Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը երկկողմանի բաց է, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ավելի վաղ  տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 01։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածի 2-րդ ոլորանի վրա տեղի է ունեցել քարաթափում։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ    .մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել էր, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանաապարհահատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 70 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակվել է․ կա քարաթափման վտանգ։

Փրկարարները սահմանազատել էին տարածքը և սահմանել հերթապահություն: Ժամը 09:08-ի դրությամբ ավտոճանապարհը միակողմանի էր բաց:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica