close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2023
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2023
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկ սեղանի շուրջ պետք է հավաքվեն երկրի նախկին նախագահները, ՊՆ նախարարները, Կաթողիկոսը․ Սաղաթելյան

Քաղաքական

13 Սեպտեմբերի 2022, 16:15
 Մեկ սեղանի շուրջ պետք է հավաքվեն երկրի նախկին նախագահները, ՊՆ նախարարները, Կաթողիկոսը․ Սաղաթելյան

Մենք ծանոթանալով ԱԺ հայտարարության նախագծի տեքստին, մենք գտանք, որ այն չի արտացոլում ամբողջական իրավիճակը, մենք այդ տեքստի հետ կապված ունեինք մեր դիտարկումներն ու գնահատականը, որը պետք է ներատռվեր ԱԺ հայտարարության տեքստի մեջ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա նկատեց, որ երբ խորհրդարանական երկրում Աժ-ն անում է հայտարարություն, դա պետք է համարժեք լինի ստեղծված իրավիճակին. «Մենք ներկայացրել ենք հայտարարության 4 կետեր: Իշխող մեծամասնության կողմից մեր ներկայացրած առաջարկները, պահանջները մերժվեցին: Իրենք որեւէ կետի հետ կապված չեն կարող որեւէ հիմնավոր պատճառաբանություն տալ, որովհետեւ դրա հիմքերը չկան: Մերժեցին այն պատճառաբանությամբ, ինչպես նախկինում մերժել են մեր բոլոր առաջարկությունները երկրի անվտանգությանն ու պետականությանը առնչվող: Այն տրամաբանությամբ, ինչպես մերժեցին Շուշիում կնքված հակահայկական հայտարարության վերաբերյալ մեր հայտարարությունը, ինչպես տապալեցին ու բոյկոտեցին մեր մնացած նախաձեռնությունները»,-ասաց նա: 

Սաղաթելյանի խոսքով, երեսպաշտություն է, երբ իշխող թիմը խոսում է միասնականությունից ու պետականությունից. «Ինչի շուրջ եւ ում շուրջ միասնականություն: Եթե իրենք պատրաստ չեն պաշտպանելու մեր խետությունը, մենք ինչի՞ շուրջ միասնական լինենք՝ պետությունը հանձնելո՞ւ»: 

Հարցին, թե որոնք են լինելու «Հայաստան» դաշինքի հետագա քայլերը, պատգամավորը պատասխանեց. «Վիճակն օրհասական է, անհրաժեշտ է, որ երկրի բոլոր ազդեցիկ դեմքերը առաջիկայում հավաքվեն մեկ սեղանի շուրջ՝ սկսած Հայոց վեհափառից, նախկին նախագահներից, ԱԳ բոլոր նախկին նախարարներից, ԳՇ նախկին պետերից, պաշտպանության նախարարներից: Պետք է հավաքվենք մի սեղանի շուրջ, ընդունեն որոշումներ, հանդես գան հայտարարության տեքստով՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար: Էս մարդիկ ի վիճակի չեն եւ ադեկվատ չեն ղեկավարելու մեր երկիրը: Ոչ պատերազմ վարել գիտի, ոչ բանակցություն վարել գիտի, հետեւողականորեն երկիրը տանում է դեպի անդունդը: Մենք մեր հասանելիքն արել ենք, բայց սրանցով հնարավոր չէ, պետք է գնան»:

Դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է, որ կրկին հանրահավաքներ հրավիրեն, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մենք կարող ենք 20 րոպե հետո հանրահավաք հրավիրել, միշտ պատրաստ ենք, բայց պետք է հասկանանք, թե հանրահավաքով ինչ խնդիր ենք լուծելու: Այս պահի դրությամբ էդ որոշումը չունենք: Նաեւ պետք է գնահատենք այն իրավիճակը, որ գոյություն ունի սահմաններին:

<Միջազգային կառույցներից արձագանքներ կան, բայց դրանք եւս համապատասխան չեն իրավիճակի բարդությանը: ՀՀ ինքնիշխան տարածք 4 կողմից ներխուժում են թշնամական զորքեր, իսկ միջազգային հանրությունը բավարարվում է հերթապահ հայտարարություններով: Իհարկե, սա չի բավարարում, հստակ, հասցեական, դատապարտող գնահատականներ բանակցում են: Հիմա էս մարդն ի՞նչ էր անում Բրյուսելում, կարո՞ղ է ինչ-որ բան է խոստացել, հիմա եկել են հետեւից»,-ասաց նա:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ընդդիմությունը չի սպասարկում պետության շահը, Սաղաթելյանն ասաց. «Մենք գիշերը հայտարարություն ենք արել, առավոտից Ազգային ժողովում ենք: Մեր խմբակցության քարտուղարն ու նախագահը եղել են դահլիճում, ներկայացրել են մեր տեսակետները: Պետական շահի հետ իշխանությունները կապ չունեն: Այդ մասին խոսելը երեսպաշտություն է: Քաղաքացու մոտ զայրույթ է առաջացնում, երբ սրանք խոսում են պետական շահից: Պետական շահով մտածողը կմոտենար ամբիոնին, կասեր՝ ժողովուրդ  ջան, մենք ի վիճակի չենք ապահովել ձեր անվտանգությունը, մեր գոյությամբ սպառնում ենք Հայաստանի պետականությանը, թող գան մարդիկ, ուժեր, որոնք կարող են երկիրն այս վիճակից դուրս բերել»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica