close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2023
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2023
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լևոն Քոչարյանը Նախագահի գրասենյակ այցելած ցուցարարներին խոստացավ առավոտյան հայտնել հանդիպման մասին

Քաղաքական

15 Սեպտեմբերի 2022, 23:24
 Լևոն Քոչարյանը Նախագահի գրասենյակ այցելած ցուցարարներին խոստացավ առավոտյան հայտնել հանդիպման մասին

Բաղրամյան փողոցից քաղաքացիները շարժվեցին ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ՝ հանդիպելու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ և խնդրելու առաջնորդել շարժումը։

Երկրորդ նախագահի որդին հանդիպեց ցուցարարների հետ և ասաց, որ սեղմ ժամկետներում հանդիպում կկազմակերպի Ռոբերտ Քոչարյանի հետ։

Ցուցարարները նշեցին, որ ցանկանում են, որ Ռոբերտ Քոչարյանը կոչ անի և լուծում առաջարկի իրենց։

Լևոն Քոչարյանը ասաց․ «Առավոտյան տեղյակ կպահեմ, թե երբա հնարավոր կազմակերպել հանդիպումը։ Ես հասկանում եմ բոլորիդ հուզական վիճակը, անճարության զգացողությունը, որ հիմա մենք տեսնում ենք։ Ես էլ ձեզնից մեկն եմ, այս ամեն ինչի մեջ ապրող, կորուստներ ունեցող»,- ասաց երկորրդ նախագահի որդին։

Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տեղյակ կպահի հանդիպման մասին։

Ցուցարարները ծափահարեցին և շնորհակալություն հայտնեցին Լևոն Քոչարյանին։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica