Ադրբեջանը խաղաղությունը պարտադրում է իր սցենարով
Քաղաքական

Փաշինյանի սկանդալային հայտարարությունից հետո Երեւանում եւ Ստեփանակերտում ընդվզումներ եղան: Բաղրամյան պողոտան մի քանի ժամ հետո փակվեց հազարավոր քաղաքացիներով, վանկարկում էին՝ Փաշինյան դավաճան, առանց Նիկոլ Հայաստան:
Հավաքից կարճ ժամանակ անց լայվերի սիրահար Փաշինյանն արեց ինքն իրեն հերքող մեկ այլ սկանդալային հայտարարություն:
Ավանդության համաձայն մեկը մյուսին հաջորդեցին թուղթ ստորագրելու մասին քպ-ականների հերքող հայտարարությունները:
Օրինակ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը սկսեց բացատրել, թե Փաշինյանի ելույթն ինչի մասին էր: Ժողովրդի օգնությանն էր ապավինել, հարցնում էր՝ ի՞նչ է ստորագրել, որ իմանան, իրեն էլ ասեն, հերքեց՝ փաստաթուղթ չկա: Արդյո՞ք սա նշանակում է, թե փաստաթուղթ իսկապես չկա:
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն այլ կարծիքի է: Փաստաթուղթ կա. բնույթը՝ կապիտուլացիոն է:
Պատգամավորն ընդգծում է՝ ՔՊ-ականների պլանները խառնում է Ադրբեջանը, Փաշինյանն էլ ստիպված է հանրությանը պատրաստել շրջադարձային իրավիճակներին, հերքելով անգամ ինքն իրեն:
Արմեն Ռուստամյանի խոսքով Ադրբեջանն իր քայլերով ցույց է տալիս՝ հայեր, ժողովրդավարությունը չի պահպանում ձեր իշխանությունը, ժողովրդավարությունն ու իշխանությունը պահելու համար նախ պետք է կարողանալ երկիրը պահել:
Պարզագույն ճշմարտություն կա՝ ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստ լինել պաշտպանելու այդ խաղաղությունը:
Այս փաստի առաջ է կանգնած պետությունը, ընթացքը կտրուկ փոխելու համար պետք է փոխվի երկրի պետական կառավարման ուղեգիծը: Եթե մենք ժողովրդին ուղղակի բացատրում ենք՝ ինչ լավ բան է խաղաղությունը, Ադրբեջանն իր ուզած սցենարով է դա պարտադրում ու անում է պատերազմով:
Մանրամասները ներկայացնում է Լիանա Սարգսյանը