close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2023
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2023
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիբանանի ԱԳՆ հայտարարությունը համազոր է Ադրբեջանն ագրեսոր համարելուն եւ նրան ռազմական հանցագործությունների մեջ մեղադրելուն

Քաղաքական

18 Սեպտեմբերի 2022, 11:17
 Լիբանանի ԱԳՆ հայտարարությունը համազոր է Ադրբեջանն ագրեսոր համարելուն եւ նրան ռազմական հանցագործությունների մեջ մեղադրելուն

Լիբանանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում կարևոր բաղադրիչներ կան, որոնք հասցեական են դարձնում Բեյրութի դիրքորոշումը։ Նման կարծիք արտահայտեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ Լիբանանի իշխանությունների դիրքորոշումը:

«Հայտարարությունում արտաքին գործերի նախարարությունը ցավ է հայտնում հայաստանյան տարածքների վրա իրականացված սպանությունների եւ ավերումների համար։ Սա ուղղակի համազոր է Ադրբեջանն ագրեսոր համարելու եւ նրան մեղադրելու ռազմական հանցագործություններ իրականացնելու մեջ։ Այս հաստատումից պարզ է դառնում, որ Բեյրութի սլաքն ուղղվել է Բաքվին, երբ նույն հայտարարությունում ընդգծվում է միջազգային օրենքն ու ստորագրված պայմանագրերը հարգելու անհրաժեշտությունը։ Դիվանագիտորեն ասվում է որ Ադրբեջանը հայաստանյան ինքնիշխան տարածքներում, ոտնահարելով միջազգային օրենքը, ռազմական հանցագործություններ է իրականացրել։ Չի բացառվում, որ թուրք-ադրբեջանական դաշինքը բողոքի նոտաներով հակազդի»,-նշեց Գանտահարյանը:

Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարարությունը սեպտեմբերի 14-ին տարածած հայտարարությամբ մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ, ցավ արտահայտել հայկական բնակավայրերում արձանագրված ոճիրների և ավերումների կապակցությամբ, կոչ է արել կասեցնել ռազմական գործողությունները, հարգել հրադադարը, վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Նախարարությունը նաև կոչ է արել հարգել միջազգային իրավունքի նորմերն ու ստորագրած համաձայնագրերը՝ նշելով՝ անհրաժեշտ է խաղաղ միջոցներով լուծել խնդիրները՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, կասեցնել հարձակումներն ու վերստին հաստատել կայունություն ու խաղաղություն:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ:

Աղբյուրը՝  armenpress.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica