close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2023
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2023
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ֊ով ոգևորվելը հուսահատությունից դրդված ինքնախաբեություն է. պատմաբան

Աշխարհ

18 Սեպտեմբերի 2022, 12:57
 ԱՄՆ֊ով ոգևորվելը հուսահատությունից դրդված ինքնախաբեություն է. պատմաբան
ԱՄՆ֊ը` յուր ՆԱՏՕ֊ի առանցքային դերակատար Թուրքիային` Ռուսաստանին ծնկի բերելու դիմաց «չալաղաջներ» է խոստանում, այդ թվում` մեր հաշվին, որից ծանր վիճակում հայտնվելու վտանգից սարսափած, ՌԴ նախագահն իր ազգի ու պետության անվտանգությունը պաշտպանելու համար Թուրքիային զսպելու համար բավարարում է թուրք֊թաթարական քմահաճույքները, այդ թվում` մեր ազգային շահերի հաշվին, իսկ արդյունքում ԱՄՆ֊ը Թուրքիայի կողմից չստանալով աջակցություն, քանի որ վերջինն ավելի ձեռնտու բավարարում է ստանում ՌԴ֊ից, սկսում է մեզ օգտագործել իր խաղում, Բոլթոններ և Փելոսիներ է ուղարկում Հայաստան, թե անցեք մեր կողմը և ձեզ զենքով ու ամենինչով կօգնենք` թուրքի և ռուսի դեմ. իր ֆեյսբուքյան էջում գրում է Եվրոպական համալսարանի իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մակարյանը։
 
«Եթե մեր ու նրանց շահը համընկնեին, ԱՄՆ֊ը մեզ միջուկային զենք էլ կտար, զորք էլ անհապաղ կբերեր` Վրաստանով, իր դաշնակից Թուրքիային էլ կկանգնեցներ։
 
Նախ` մեր պատմության մեջ չկա գեթ մեկ դեպք, որ ԱՄՆ֊ը կամ Արևմուտքը մեզ կոնկրետ զորքով օգնություն ցույց տան։ Հիշեցնեմ, որ մենք Անտանտի դաշնակից ենք եղել, իսկ նրանք մեզ «գցել» են, նույնիսկ մերժել են ՀՀ անվտանգության երաշխավորի մանդատը վերցնել 1920թ. և բանակ ուղարկել, ինչից էլ ոգևորված` թուրքերը ներխուժեցին Հայաստան, իսկ ՀՀ կառավարության թախանձագին նամակներին Անտանտի գլխավոր երկրները շատ դեպքերում չէին էլ պատասխանում։ Թուրքիան Հայաստանի մի մասը զավթել էր, ԱՄՆ֊ը թղթի վրա մեր 160 հազ ք/կմ սահմաններն էր գծում։
 
Հերի'ք է ոգևորվեք այս կամ այն չինովնիկների այցերով։ ԱՄՆ֊ով ոգևորվելը` հուսահատությունից դրդված ինքնախաբեություն է։ Խնդիրը մեր մեջ է, մեր խնդիրները մենք պետք է լուծեք` դառնալով ՎՃՌԱԿԱՆ ՄԵՆԱԿ և կդառնանք գործոն, որի հետ հաշվի կնստեն բոլորը և կսահմանափակեն իրենց ախորժակները։ Հարկավոր է մի կողմ շպրտել քաղաքականությունը, կուսակցականությունը, ամբիցիաները և դառնալ մեկ բռունցք, չսպասարկել ո'չ Ռուսաստանի, ո'չ Արևմուտքի և ո'չ էլ Թուրքիայի շահերը, այլ` դիմադրել ազգովի` մինչև վերջ, մինչև հաղթանակ»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica