close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2023
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2023
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թբիլիսիում ոստիկանությունն արգելել է հայերին բողոքի ակցիա իրականացնել ընդդեմ Ադրբեջանի վայրագությունների

Տարածաշրջան

18 Սեպտեմբերի 2022, 17:26
 Թբիլիսիում ոստիկանությունն արգելել է հայերին բողոքի ակցիա իրականացնել ընդդեմ Ադրբեջանի վայրագությունների

Թբիլիսիում ոստիկանությունն արգելել է հայությանն իրականացնել խաղաղ բողոքի ակցիա՝ ընդդեմ Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած վայրագությունների։

Այս մասին տեսանյութ է հրապարակել «Վրաստանի Հայ համայնք» կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Միրզոյանը։

Ոստիկանության հետ բախման ընթացքում բերման է ենթարկվել հայ համայնքի 5 ներկայացուցիչ` այդ թվում Միրզոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանում հայ համայնքը պատրաստվում է բողոքի ակցիա իրականացնել ընդդեմ Ադրբեջանի վայրագությունների։

Ակցիայի մասին լրացուցի տեսանյութեր և տեղեկությունների համար կարող եք այցելել «Վրաստանի Հայ համայնք» կազմակերպության ֆեյսբուքյան էջ։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica