ԱԺ ընդդիմությունը Նենսի Փելոսիի հետ փակ հանդիպման է
Քաղաքական

Այս պահին փակ հանդիպում է ընթանում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանը, Աննա Գրիգորյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: