close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2023
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2023
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճանաչված փաստ է, որ ագրեսոր պետությունը հանդիսանում է Ադրբեջանը․ Հայկ Մամիջանյան

Քաղաքական

18 Սեպտեմբերի 2022, 19:06
 Ճանաչված փաստ է, որ ագրեսոր պետությունը հանդիսանում է Ադրբեջանը․ Հայկ Մամիջանյան

907 բանաձեւի հետ կապված բոլոր ձեւակերպումները, թե Ադրբեջանը չի հանդիսանում ագրեսոր, գոյություն այլեւս չունեն. ճանաչված փաստ է, որ ագրեսոր պետությունը հանդիսանում է Ադրբեջանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Կարող ենք փաստել, որ 907 բանաձեւի փոփոխությունն ԱՄՆ-ում երկու կուսակցությունների համար էլ շատ փոփոխություններ կբերի»,- նշեց Մամիջանյանը։

Նա նշեց, որ  քննարկման հիմնական թեման եղել է ԼՂ հակամարտության խնդիրը. «Քննարկվել է Մինսկի խմբի աշխատանքների վերսկսման հարցը եւ դրանց՝ իրական, ճիշտ ուղու վրա դնելը»։

Մամիջանյանը չնշեց, թե այդ հարցի առնչությամբ Նենսի Փելոսիի կողմից ինչ արձագանք է եղել, միայն նշեց, որ արձագանքը եղել է բարեբեր։

ԱԺ պատգամավորն ասաց՝ իրենք Նենսի Փելոսիին հայտնել են, որ Հայաստանում ժողովրդավարության ահռելի հետընթաց կա.

«Այն փաստը, որ տիկին խոսնակը համարում է, որ Հայաստանին անհրաժեշտ է օգնել այն պատճառով, որ Հայաստանում ժողովրդավարություն է, դա կասկածի տակ դնել գոնե այս փուլում մենք չենք հերքի։ Տիկին խոսնակին ներկայացվել են բոլոր այն փաստերը, որոնք իրականացվում են Հայաստանում ժողովրդավարության հանդեպ»։

Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպումից առաջ Նենսի Փելոսին հանդիպել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Փելոսին Երեւանում է պաշտոնական այցով։ Նա առաջին անգամ է Հայաստանում։ Նա այսօր առավոտյան այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Ազգային ժողովում ԱԺ նախագահի հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկել, ապա  Երեւանի Գաֆէսճյան կենտրոնում հանդես եկել ելույթով։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica