close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2023
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2023
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թելեգրամյան կեղծ էջերը հայերի և ռուսների միջև թշնամություն են հրահրում` հայերին մեղադրելով ռուսների վրա հարձակվելու մեջ

Քաղաքական

19 Սեպտեմբերի 2022, 12:32
 Թելեգրամյան կեղծ էջերը հայերի և ռուսների միջև թշնամություն են հրահրում` հայերին մեղադրելով ռուսների վրա հարձակվելու մեջ

Ամեն անգամ, երբ հայ-ադրբեջանական կամ արցախա-ադրբեջանական սահմանին լարվածություն, բախումներ կամ պատերազմ է սկսվում, սոցցանցերում ակտիվանում են ակնհայտորեն Ադրբեջանից ուղղորդվող կեղծ էջերը` փորձելով ոչ միայն մոլորեցնել հայերին, այլև թշնամություն հրահրել ՀՀ-ի հարևանների կամ դաշնակիցների միջև:

Այսպես, սեպտեմբերի 13-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված պատերազմի օրերին տեղեկություն տարածվեց, որ Վերին Շորժայում ադրբեջանցիները կրակել են ռուսական զորակազմի վրա` վնասելով մեքենաներ:

Տեղեկությունը որևէ պաշտոնական մեկնաբանության չարժանացավ, սակայն կայծակնային արագությամբ այն տարածվեց հայկական մեդիադաշտում` հղում անելով մեծ լսարան ունեցող թելեգրամյան որոշ ալիքներին:

Առիթից փորձեցին օգտվել ադրբեջանցիները. ակնհայտորեն ադրբեջանցիների կողմից ղեկավարվող թելեգրամյան կեղծ «Семён Пегов» էջը, որն ունի մոտ 18 հազար բաժանորդ, և հաճախ այդ ալիքի հրապարակումները մեծ տարածում են գտնում` հատկապես ռուսների շրջանում, հրապարակել է ռուսական վնասված մեքենաների լուսանկարները` գրելով, որ իբր հայերն են Արցախում կրակել ռուս խաղաղապահների վրա:

Ռուս ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը, ում պատկանում է թելեգրամյան WarGonzo ալիքը (մոտ 1 մլն-ից ավել բաժանորդ), բազմիցս` նաև վերջերս, հայտնել է, որ իր անունով բացված այդ էջը կեղծ է, իրեն չի պատկանում:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն առավել հայտնի է «ֆեյքերի ՊՈԱԿ» անվամբ, հատկապես ռազմական գործողությունների օրերին, երբ հայ հանրության շրջանում սխալ ինֆորմացիան կայծակնային արագությամբ է տարածվում` կապված մեդիագրագիտության պակասի, պաշտոնական ինֆորմացիայի սղության և բոլորից շուտ սենսացիոն տեղեկություն իմանալու և այլոց փոխանցելու ցանկության հետ, այս օրերին, փոխանակ զբաղվի հանրության շրջանում նմանատիպ կեղծ ինֆորմացիաները ճշտելով, հաստատելով կամ հերքելով, զբաղված է ֆեյքերին ուղղորդելով ընդդիմության ներկայացուցիչների կամ այս իշխանությանը քննադատողների դեմ` պաշտպանելով և  գովերգելով Հայաստանն ու Արցախը կործանման տանող պատուհաս այս իշխանություններին:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica