ՀՀ-ի շուրջ այժմ ստեղծած իրավիճակն իշխանությունների անգործության և կամքի բացակայության սարսափելի արդյունքն է. Մելքոնյան
Քաղաքական
19 Սեպտեմբերի 2022, 12:39

Ցանկացած իշխանության գլխավոր արատներից մեկը՝ անպատասխանատվությունն է:
Պետք է հասկանալ, քանի դեռ իշխանությունը գոյություն ունի միայն իր համար, քանի դեռ նա կպաշտպանի միայն իր շահերը և անպատասխանատու ու ցինիկ կլինի, պետությունը չի կարող լուրջ հաջողությունների հասնել։
ՀՀ-ի շուրջ այժմ ստեղծած իրավիճակն իշխանությունների անգործության և կամքի բացակայության սարսափելի արդյունքն է:
Պետության համար ծանր ժամանակաշրջանում մարդիկ պետք է միավորվեն և միասին հաղթահարեն այն։ Այս օրերին մեր ժողովրդին պետք է միավորեր պետական բարձրագույն իշխանությունը:
Բայց ժողովրդին համախմբելու փոխարեն տեսնում ենք կատարյալ ոչ պրոֆեսիոնալիզմ, դավաճանություն, խաբեություն, կապիտուլյացիա, հիմար կադրային քաղաքականություն, ապազգային և հակապետական սադրանքներ… Եվ ամենօրյա անիմաստ ինքնագովաբանություն…
«Նապոլեոնյան բարդույթով» միջակությունը տանում է մեր պետությունը դեպի կործանում:
Եվ որքան երկար ժամանակ այս փոքրիկ սուտասանը մնա իշխանության ղեկին, այնքան քիչ հնարավորություն կունենանք մենք՝ հայերս, հաղթելու պատերազմում թե՛ արտաքին, թե՛ ներքին թշնամու դեմ:
Գործողությունների ալգորիթմը պարզ է, սահմանադրական և խաղաղ. պետական քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, եկեղեցին, անհատները միավորվում են ազգային դրոշի՝ հայ ազգի պետականության գաղափարի ներքո, հասարակությանը առաջարկում են պետություն կառուցելու հայեցակարգ և կոնկրետ ծրագիր, անհատականացված կառավարության թիմ, և խաղաղ գործողությունների միջոցով փոխում են իշխանությունը։
Այսօր հրատապ է կանխել լայնածավալ զինված առճակատումը, կանխել ռազմական գործողությունների շարունակությունը։ Հաջորդը, փնտրել դիվանագիտական կամ այլ ճանապարհ, որը մեզ թույլ կտա վերականգնել խաղաղությունը, մեր երկրի տարածքային ամբողջականությունը։
Այսօր բոլոր պատասխանատու և հայրենասեր քաղաքացիների խնդիրն է փրկել երկիրը, այլ ոչ թե իշխանությանը ապօրինի տիրացած մի բուռ քաղաքական գործիչների, և խաղաղություն ու բարգավաճում բերել մեր Հայրենիքին:
Եզրակացությունը միանշանակ է՝ դավաճան և անպատասխանատու իշխանությանը պետք է քշել ։
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ
Այս բաժնի այլ նորությունները
5 Մարտի 2022, 13:54Մեքենան ընկել է գետը. 22-ամյա վարորդը մահացել է
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
4 Մարտի 2022, 22:40Ադրբեջանցիների կոչերը` այս անգամ Նոր շենում
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
25 Փետրվարի 2022, 12:16Ամեն նոր պատերազմ մեզ ավելի է հեռացնելու կեղծ հումանիզմից
5 Մարտի 2022, 13:44Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Կիևից իր...
9 Օգոստոսի 2021, 13:07Մալաթիայի Երեք խորան (Սուրբ Երրորդություն) հայկական եկեղե...
2 Օգոստոսի 2021, 16:56Աղմկահարույց «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրե...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...