|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխեց մարտի 15-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահի ու քարտուղարի պաշտոնները:
5 համայնքներում կայանալիք ընտրություններում Ազգային ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը կունենա նախագահի 4, քարտուղարի՝ 3 պաշտոն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահի և քարտուղարի 1 պաշտոն, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ քարտուղարի 1 պաշտոն:
«Չկալով համայնքում տեղամասային ընտրական հանձնաժողովում և՛ նախագահի, և՛ քարտուղարի պաշտոններում նշանակումներ կկատարի «Իմ քայլը» դաշինքը, Գեղանիստ համայնքում նախագահ կնշանակի ԲՀԿ-ն, քարտուղար՝ «Իմ քայլը» դաշինքը, Նահապետավանում և՛ նախագահ, և՛ քարտուղար կնշանակի «Իմ քայլը» դաշինքը, Տուֆաշենում նախագահ կնշանակի «Իմ քայլը» դաշինքը, քարտուղար՝ ԲՀԿ-ն: Ագարակ համայնքում կայանալիք արտահերթ ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ կնշանակի «Իմ քայլը» դաշինքը, քարտուղար՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։