|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գեղեցիկ հաղթանակով նվաճեց Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիր եւ կպայքարի ոսկե մեդալի համար:
97 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Ալեքսանյանը 8:1 հաշվով հաղթեց Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մատի Էլիաս Կուոսմանենին:
Օլիմպիական չեմպիոնը փետրվարի 12-ին կփորձի նվաճել իր մարզական կարիերայի Եվրոպայի 5-րդ ոսկե մեդալը: Արթուր Ալեքսանյանի մրցակիցը եզրափակիչում կլինի Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախելաշվիլին:
Օլիմպիական չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:1 հաշվով հաղթել էր թուրք Ջենք Իլդեմին, քառորդ եզրափակիչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել բուլղարացի Կիրիլ Միլովի նկատմամբ:
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։