|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 12-ին, ժամը 01:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ս. Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 2 ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են շտապօգնության թիվ 45 բրիգադի «Toyota» և «Mercedes-Benz W210» (վարորդ՝ Դավիթ Գ., ծնված 1998 թ.) մակնիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes W210» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes-Benz W210» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Նարեկ Գ.-ն (ծնված 1999 թ.) և շտապօգնության ավտոմեքենայի վարորդ Նորայր Վ.-ն (ծնված 1980 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:28-ին, մարվել՝ 01:38-ին: Ամբողջությամբ այրվել է «Mercedes-Benz W210» մակնիշի ավտոմեքենան:
Դավիթ Գ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։